ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»
12.03.2026 | 11:42

Վաղ թե ուշ «ազգակործան պատուհասը» ընտանյոք հանդերձ «ծլկելու» է երկրից՝ արևմտյան «մի տաքուկ ու հարմարավետ անկյունում» քարշ տալու իր անպատիվ ու անարժեք կյանքի անիմաստ օրերը...հայոց պատժիչ բազկի զարկի ահն ու սարսափն էլ ընդմիշտ սրտում:

Վաղ թե ուշ հայ ազգի արժանավոր զավակները իրենց ձեռքն են վերցնելու «ազգակործան պատուհասի» ձեռամբ անդունդի եզրին հասցրած Պետության ղեկն ու Հայաստանը ոտքի են կանգնեցնելու այս ծնկաչոք վիճակից:

Եվ ի վերջո, հետնիկոլական շրջանում, վաղ թե ուշ շատ-շատերը ստիպված են լինելու պատասխան տալ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո իրենց արածների, ինչպես նաև չարածների համար:

Մի մասին հարցադրում են անելու իրավապահները՝ նրանց, ովքեր ուղղակիորեն մաս են կազմում «պատուհասի» ազգակործան գործունեությանը և ովքեր չեն հասցնի կամ տեղ չեն ունենա «ծլկելու»:

Մի մասին հարցադրում է անելու հասարակությունը՝ նրանց, ովքեր «հանրային ճանաչված դեմքեր» են համարվում :

Մի ստվար զանգվածի էլ հարցադրում են անելու իրենց սեփական զավակներն ու թոռները:

Առաջինների պարագայում գրեթե պարզ է ինչ է լինելու՝ օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են գիտակցաբար հայրենավաճառությամբ զբաղված բոլոր իշխանավորները:

«Հանրային ճանաչված դեմքերի» դեպքում նույնպես պարզ է՝ հասարակական անողոք պարսավանք և հանգրվան «համազգային աղբանոցում» կամ լավագույն դեպքում «համազգային գերեզմանոցում»:

Ամենածանրը երրորդների վիճակն է լինելու՝ որոնց ոչ պատժող է լինելու և ոչ էլ պարսավանքի ենթարկող, բայց որոնք ոչ մի կերպ չեն կարողանալու ուղիղ նայել սեփական զավակների և թոռների աչքերին և պատասխանել ազգի պատմության այս արհավիրքային շրջանում իրենց պահվածքի և դիրքորոշման վերաբերյալ նրանց հարցադրմանը…

Եվ այդ ժամ բոլորը միասին անպայման կհիշեն մեծն Մաթևոսյանի խոսքերն այն մասին, որ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ» և անպայման հստակ կգիտակցեն ու կզգան իրենց «հիշողությունազուրկ անասուն» լինելը:

Վաղ թե ուշ մեր Հայրենիքը թոթափելու է թյուրքական հաճկատար «պատուհասի» ազգակործան գործունեության հետևանքներն ու նորեն դառնալու է համայն հայության արժանապատիվ ու անվտանգ բնօրրանը:

Այսօրն ապրե՛նք այնպես, որ այն դառնա արժանապատիվ հիշողություն մեր սերունդների համար , որպեսզի վաղն այդ բնօրրանում մեր վաստակած տեղն ունենանք և մեզ ՄԱՐԴ զգանք,այլ ոչ թե…

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ